Հովհաննես Հովհաննիսյան. «Չի սիրում ժողովուրդը։ Դուք սիրելո՞ւ բան եք»
Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ իշխանությունը պարզ գիտակցում է՝ եթե գնան ազնիվ ընտրությունների, ապա կկորցնեն իշխանությունը՝ այն փող բերող մեծ կովը, որը նրանք կթում են։ Սակայն բանախոսը կարծում է, որ եթե իշխանությունը գնա կեղծիքի, ապա այս անգամ հասարակությունը կընդվզի։
–Ես չեմ ասում՝ ՀՀԿ–ն ձայն չունի, բայց վաղուց կորցրել է մեծամասնություն ստանալու հնարավորությունը։Ինչո՞ւ եք նորից ուզում իշխանության գալ։ Ախր դուք ձախողել եք բոլոր ոլորտները՝ տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական և այլն։ Դուք ձեր իշխանության ժամանակ չկարողացաք մի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ժողովուրդը չփախնի այստեղից,–դիմելով իր հետ բանավեճի հրավիրված ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ հարցրել է Հովհաննես Հովհաննիսյանը։
–Մենք չենք գալիս իշխանության, մենք գնում ենք ընտրության։ Չգնա՞նք։ Իսկ որ կուսակցություններ կան, որ մեկ–երկու մարդուց են բաղկացած, բա Հանրապետականին ո՞նց եք ասում՝ մի գնացեք ընտրապայքարի,–պատասխանել է Հ. Հակոբյանը՝ հավելելով, թե արտագաղթը չի շատացել։
–Ժողովուրդն է մեզ սիրում–պնդել է Հ. Հակոբյանը։
–Չի սիրում ժողովուրդը։ Դուք սիրելո՞ւ բան եք,–հակադարձել է Հ. Հովհաննիսյանը։
Հովհաննես Հովհաննիսյան. «Չի սիրում ժողովուրդը։ Դուք սիրելո՞ւ բան եք»
Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ իշխանությունը պարզ գիտակցում է՝ եթե գնան ազնիվ ընտրությունների, ապա կկորցնեն իշխանությունը՝ այն փող բերող մեծ կովը, որը նրանք կթում են։ Սակայն բանախոսը կարծում է, որ եթե իշխանությունը գնա կեղծիքի, ապա այս անգամ հասարակությունը կընդվզի։
–Ես չեմ ասում՝ ՀՀԿ–ն ձայն չունի, բայց վաղուց կորցրել է մեծամասնություն ստանալու հնարավորությունը։ Ինչո՞ւ եք նորից ուզում իշխանության գալ։ Ախր դուք ձախողել եք բոլոր ոլորտները՝ տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական և այլն։ Դուք ձեր իշխանության ժամանակ չկարողացաք մի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ժողովուրդը չփախնի այստեղից,–դիմելով իր հետ բանավեճի հրավիրված ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ հարցրել է Հովհաննես Հովհաննիսյանը։

7or.am